Ծառայությունը նշված ընկերության գործողություններում ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու հատկանիշների հիմքով պահանջել է պատասխանատվության միջոցներ կիրառել։
Մենք փորձեցինք պարզել՝ ինչն է պատճառը, երբ հնարավոր կլինի ստանալ այն, և ինչ պետք է անեն հիվանդները, մինչև նույնանուն դեղի հայտնվելը:
«Հետքը» լրատվամիջոց է, որը չի կատարել նմուշառում (ինչը կառավորության որոշումով սահմանված հատուկ գործընթաց է), այլ կատարել է սովորական գնում, ինչպես դա ամեն օր անում է ցանկացած սպառող՝ խանութից սննդամթերքը տուն հասցնելով:
Մինչ օրս մենք տեղեկատվություն էինք ստացել միայն նրբերշիկների վերաբերյալ (երեկ), այդ պատճառով հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ ՝ պարզելու, թե ուսումնասիրության որ փուլում են մեր հրապարակումները:
«Այդ տեսականին Հայաստանում ընդհանրապես չի էլ եղել։Դա հայտանբերել են Գերմանիայում, եղել է Հունգարիայի արտադրանք, բայց ամբողջ աշխարհում, որտեղ որ ունեցել են այդ տեսականին, խմբաքանակը հետ է կանչվել»,- եզրափակեց նա։
Թեև «Հետք»-ի հրապարակման մեջ ընդամենը զուգահեռ է անցակցվել նույն արտադրողների տարբեր խմբաքանակի կաթնաշոռի միջև, սակայն զուգահեռը տարվել է դրանց «անվտանգ և սննդում պիտանի լինելու» եզրակացությունների միջև: Մեր կատարած փորձաքննության արդյունքում...
«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի...
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն դիմել է «Հետք»-ի խմբագրություն՝ նշելով, որ իրենք վերջերս «Համով» նրբերշիկները փորձաքննություն են ենթարկել և ոչ մի շեղում չեն հայտնաբերել:
«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշ՝ հավի և տավարի, և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք պարունակում են աղիքային ցուպիկ և մանրէների անթույլատրելի քանակ, որոնք կարող են վտանգավոր...
Նրա բազային պահվածքի անբաժանելի մասն են կազմում հնչեցված մտքերի իմաստային անհասկանալիությունն ու անավարտությունը, ինչը խոսքը դարձնում է անտրամաբանական, իսկ կերպարը՝ ոչ լուրջ, հավատ չներշնչող։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվատնգության ծառայությունից «Հետք»-ին հայտնել են, որ նշված հրապարակման հիման վրա «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հացի իրացման շուկայում դիտարկումներ կիրականացվեն։
«Հետք»-ն ուսումնասիրել է տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված հացատեսակաները։ Մենք լաբորատոր փորձաքննության ենք հանձնել հացերի մի քանի նմուշ, որոնցից միայն մեկում է եղել տարեկանի ալյուր։
Հուլիսի 21-ին «Հետքը» հոդված էր հրապարակել հայաստանյան շուկայում վաճառվող ներմուծված մի քանի սննդամթերքի մասին, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանում արտադրողի կողմից ներկայացված մակնշմանը։
«Հետք»-ն ուսումնասիրել է ներկրվող մի քանի սննդամթերքի հայերեն մակնշումները և պարզել, որ դրանք ոչ միայն չեն համապատասխանում արտադրողի կողմից ներկայացվածին, այլև որոշ ապրանքատեսակներում կան ավելորդ կամ փոփոխված բաղադրատարրեր։
«Ferrero» ընկերությունը նաև հայտնել է, որ այժմ իրենք աշխատում են MOAH քանակը նվազեցնելու ուղղությամբ. մասնավորապես՝ տեխնիկական այլ լուծումներ են փնտրում:
«Kinder» շոկոլադում հայտնաբերվել է հանքային յուղերի անուշաբույր ածխաջրեր (MOAHs), որոնք Սննդային արտադրանքի անվտանգության եվրոպական մարմինը (European Food Safety Authority) համարում է «հնարավոր քաղցկեղածին և մուտագեն»:
Սպառողների իրավունքների պաշտպանության և նրանց տեղեկացված լինելու համար նախատեսված է ստեղծել ԵԱՏՄ տարածքում շրջանառվող վտանգավոր ապրանքների մասին տեղեկատվական բազա։
Դեղերի որակը, անվտանգությունն ու արդունավետությունը ապահովելու համար ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի դեղ արտադրողները այժմ պարտավոր են հետևել նոր կանոններին․
Հավելվածը ստեղծել է Արսեն Փյուսկյուլյանի և Արշակ Ալեքսանյանի հիմնադրած հայկական Ապարգ ծրագրավորող ընկերությունը:
Թալիշում վիրավորված զինծառայող Արման Լազգիյանին մայիսի 26-ին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել էին Գերմանիա՝ Համբուրգ, որտեղի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում սկսվել էր նրա բուժման նոր փուլը:
Բոլոր բժիշկները, երևում է, շատ հոգնած են: Թվում է` այդ հոգնությունը պետք է չթողնի, որ նրանք խոսեն: Բայց բոլորին ոգևորել է Էրիկի առողջական վիճակի, ինչպես վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է ասում, լուսավոր կետը:
Սա ապրիլի 7-ից ի վեր թվով 5-րդ վիրահատությունն է, որին ենթարկվել է Արմանը։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս հաստատել է, որ բուժման այն եղանակները, որոնք զինվորների ծնողերը ցանկանում են իրականացնել արտերկրում, «հնարավոր է ստանալ նաև Հայաստանում»։
Վիրավոր զինծառայողների բուժման համար բժիշկները ջանքեր չեն խնայում, բայց կան բուժման փուլեր, որ այլևս նրանց ուժերի սահմանում չէ:
Առաջարկվել է «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն միացնել «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին՝ վերանվանելով այն «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ։
2014թ․ պետգնումներով ձեռք է բերվել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին»: Դրա մեկ դեղահատը պետությունը գնել է 5789 դրամով՝ կնքելով մոտ 27 մլն դրամի պայմանագիր, այն դեպքում, երբ նշված դեղը Հայաստան է ներմուծվել մոտ 2 անգամ էժան՝ 2720 դրամով՝ ներառյալ ԱԱՀ։
«Հետք»-ն ուսումնասիրել է վերջին 5 տարվա դեղերի շրջանառությունը տեղական շուկայում։ Մասնավորապես ՝ 2011-2015թթ․ Հայաստան ներկրվող դեղերի ծավալը մոտ 3 անգամ ավելացել է, իսկ մինչև 2014թ․ Հայաստանը, որ դեղ արտադրող երկիր չէ, ավելի շատ արտահանել է դեղորայք,...
Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2010- 2015թթ. ընթացքում հայտնաբերվել է 12 անվանում կեղծ դեղ և կենսական հավելում։ Դրանցից 4-ը Հայաստան է ներկրել «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ն Վրաստանով, մնացած 8-ի ներկրողը հայտնի չէ.դրանք հայտնաբերվել...
Դատարանը մերժեց «Վիտա ֆարմ»-ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մարտիրոսյանի հայցը։
«Անվճար բուժօգնություն» հասկացությունը ամենևին էլ չի ենթադրում, որ արտահիվանդնանոցային կամ ամբուլատոր ցանկացած ծառայության պետք է լինի անվճար:
Սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ և ընկում մոլորության մեջ
«Եթե օրենքի պահանջն այդպիսին է, ու նշում չկա այդ մասին, դա ի՞նչ է նշանակում, որ խախտում չկա»,- նշեց դատավորը: Դեղգործակալության փորձագետ Լուսինե Գասպարյանը չարձագանքեց դատավորի այս դիտարկմանը։
Մենք ուսումնասիրել ենք շոկոլադների հայկական շուկան և պարզել, որ որոշ արտադրողներ պահանջվող կակաոյի յուղի փոխարեն օգտագործում են էժան արմավենու յուղ ու երբեմն, պիտակի վրա «մոռանում են» նշել այդ մասին:
Ուսումնասիրություններ են կատարվել 306 կրթական հաստատություններում, միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներում :Դրանց 70 %-ի մոտ (203) տարբեր տեսակի խախտումներ են հայտնաբերվել։
Այսուհետ «Հետք»-ն ուսումնասիրելու է սննդի ոլորտը և սպառողին պարբերաբար ներկայացնելու է արձանագրված խախտումներն ու պատշաճ / ոչ պատշաճ որակի ապրանքները:
Հայաստանում տարեցտարի նկատվում է վնասակար նյութերի արտանետման աճ։ Միայն վերջին տարիներին 2010-2014թթ. վնասակար նյութերի արտանետումը ավելացել է 7 հազար տոննայով:
«ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է ավելի շատ մտահոգված լինի ազգաբնակչության մասով,-նշեց դատավորը,- այդ պահանջները ոչ թե դատարաններում պետք է ներկայացնել՝ ասել՝ դուք ջերմաչափ չունեք և այլն, այլ ընդամենը պետք է համապատասխան կարգեր սահմանվեն»:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը համաձայն չէր նրա բողոքների հետ և պարզաբանումներ տալու ցանկություն հայտնեց, ինչը սպասված հարցազրույցից վերածվեց քննարկման և դեղագիտական ոլորտում լրագրողի գիտելիքների ստուգման:
Գագիկ Բեգլարյանը դրսևորում է չափազանց զուսպ ոչ վերբալ պահվածք, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Սակայն դա չի նշանակում որ նրա էմոցիաները նկատել հնարավոր չէ:
Ստացվում է ՝ Հայաստանում առավել հաճախ ինքնասպանություն են գործում 30-65 տարեկան գործազուրկ տղամարդիկ:
Ավստրալիայի դատարանը պարտավորեցրել է բրիտանական «Ռեքիթ Բենքիզեր» (Reckitt Benckiser) ընկերությանը, որը հանդիսանում է «Նուրոֆեն» դեղորայքի սեփականատերը, կասեցնել «մոլորեցնող» ցավազրկողների վաճառքը։ Պարզվել է, որ դրանց բոլորի բաղադրությունը նույնն...
Դեղգործակալության այսպիսի քաղաքականության պատճառով դեղերի շուկայում ձեւավորվում է մոնոպոլիա: Դեղերի գները, բնականաբար, ոչ միայն չեն նվազում, այլ հաստատված մենաշնորհի արդյունքում դառնում են կամայական:
Թե ինչի է իր տան վրա գրանցված 3-րդ անհայտ անձնավորությունը, այդպես էլ ոչ ոք չկարողացավ պարզաբանել:
Թե հանձնաժողովի նախագահի, թե՛ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Անժելա Կիրակոսյանը նշեցին, որ մինչ այժմ արտասովոր միջադեպեր չեն եղել:
Հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը 15 տարվա ընթացքում (2000-2014 թթ․) շուրջ 40 % -ով նվազել է, ինչը կազմում է 207031 աշակերտ։ Թեև սա պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ (ինչը չի ազդում ընտրողների թվի վրա), սակայն նվազումը համարժեք չէ: Մասնավորապես՝...
Արմավիրի մարզպետարանի տվյալներով` մարզում մոտ մեկ տասնյակ դպրոց առաջնահերթ վերանորոգման կարիք ունի: Այդ դպրոցների թվում են Լուսագյուղի, Ջրաշենի և Երասխահունի դպրոցները:
Վլադիմիր Գասպարյանը փորձում է ստեղծել հավասարակշռված, իրավիճակը վերահսկող, գլխավորի կերպար, ինչը նրան մասամբ է հաջողվում:
2015թ․ դեկտեմբերի 6-ին քվեարկության է դրվելու Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Որպեսզի այն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 638 583 «Այո» ։
2010-2014թթ․ ընթացքում 60%-ով նվազել է նաև որդեգրվող երեխաների թիվը: