
«Արմենիա Թրի Փրոջեքթ»-ը Հայաստանում տնկում է իր 30-ամյա հոբելյանին նվիրված 9 000 000-րդ ծառը
Մայիսի 18-ին` ժամը 11:00-ին, Աշտարակին կից Սեմոնյան այգում «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ը իր 30-ամյակին նվիրված 9 000 000-րդ ծառը կտնկի: Միջոցառումը նվիրված է հիմնադրամի բնապահպանական գործունեությանը, համայնքների զարգացմանն ու 30-ամյա ուղուն:
«Հոբելյանական ծրագրի երկրորդ մասը տեղի կունենա Կարինի տնկարանում, որտեղ կանցկացվեն վարպետության դասեր, բնության եւ արվեստի համադրման արդյունքում ստեղծված ձեռագործ իրերի ցուցադրություն, եւ այս ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ ու հյուրասիրությամբ:
Ամերիկահայ ակտիվիստ Քերոլին Մուգարի կողմից 1994 թվականին հիմնադրվելուց ի վեր հիմնադրամը տնկել է շուրջ ինը միլիոն ծառ, միաժամանակ ձեւավորելով խորը արմատներ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ։
«Այս ուղեւորության նպատակն է ոչ միայն տոնել կազմակերպության անցած ուղին, այլեւ նպաստել Հայաստանի «կանաչ» ապագայի կերտմանը: Անչափ ուրախ ենք ձեր՝ ընկերների, գործընկերների եւ աջակիցների մասնակցության համար, որոնք ականատեսը կդառնան հիմնադրամի կողմից իրականացված շոշափելի եւ արժեքավոր փոփոխություններին։ Այս փոփոխությունները միաժամանակ կոգեշնչեն հաջորդ սերունդներին՝ դառնալու կլիմայի եւ համայնքային զարգացման ջատագովներ»,- իր խոսքում նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:
Մասնակցելու համար այս եւ 30-ամյակին նվիրված մյուս միջոցառումներին կարող եք գրանցվել հետեւյալ հղումով:
«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը: Առաքելությունն իրականացնելիս առաջնայնություն ենք տալիս ինքնաբավության խթանմանը, հասարակության խոցելի խմբերի աջակցմանը եւ բնական էկոհամակարգերի պահպանմանը: Երեսուն տարվա գործունեության ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում հիմնադրամը տնկել է ավելի քան 8.500.000 ծառ, անտառապատել շուրջ 1600 hեկտար տարածք եւ բնապահպանական կրթական ծրագրեր իրականացրել 100 000-ից ավելի ուսումնառուի հետ»,– նշված է «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել