
Էջմիածնի ծննդատունը և պոլիկլինիկան կմիավորվեն՝ դառնալով «Էջմիածնի բժշկական կենտրոն»
Երեկ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է Վաղարշապատի տարածաշրջանի բժշկական հաստատությունների վերաբերյալ նախկինում ընդունված որոշումը։
Առաջարկվել է «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն միացնել «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին՝ վերանվանելով այն «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Այս առաջարկության նպատակն է մատուցել համալիր ծառայություններ հղիներին ՝ հեշտացնելով բժշկի ընտրության, բժշկական սպասարկման պայմաններին ծանոթանալու գործընացը։
Ծննդատան վիրահատարանը
2014-2015թթ․ «Հետք»-ն անդրադարձել է Էջմիածնի բժշկական հաստատությունների՝ մասնավորապես՝ հիվանդնանոցի և ծննդատան ոչ բարվոք վիճակին և անհրաժեշտ ժամանակակից սարքերի բացակայությանը, ինչի պատճառով հիվանդների մեծամասնությունը նախընտրում է բուժվել այլ բժշկական հաստատություններում։
Ռենտգեն ապարատ «РУМ-20»՝ արտադրված 1985թ․ին
Մասնավորապես, այս պատճառով ծնունդների քանակը նվազել էր և արդեն անցած տարի ծննդատունը կուտակել էր 19 մլն ՀՀ դրամի պարտք։ Կառավարության այս որոշմամբ նախատեսվում է կատարել արդեն նախկին ծննդատան շենքի արդիականացման աշխատանքներ՝ մասնավոր ներդրողների հաշվին։
Ծննդատուն, Գինեկելոգիայի բաժին
Նշենք, որ շենքը կառուցվել է 1967թ․ և մինչ այժմ վերանորոգվել է միայն կոսմետիկ, իսկ ժամանակակից սարքերից միայն նախորդ տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի նվիրած՝ վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներն են։
Վաղարշապատի տարածաշրջանի առողջապահական համակարգի հետագա արդիականացումն իրականացվելու է «պետություն-մասնավոր հատված համագործակցության» շրջանակում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է հետևել այս գործընթացին։
Մեկնաբանել