
Բաքվում շարունակվել է ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը
Ապրիլի 25-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստը շարունակվել է գործով «տուժողների» ցուցմունքներով։ Ցուցմունք տալուց հետո նրանք պատասխանել են պետական մեղադրողների, «տուժողների» ներկայացուցիչների, պաշտպանության կողմի փաստաբանների հարցերին։
Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել