
ԵԱՏՄ-ում ստեղծվելու է վտանգավոր ապրանքների միասնական տեղեկատվական բազա
Սպառողների իրավունքների պաշտպանության և նրանց տեղեկացված լինելու համար նախատեսված է ստեղծել ԵԱՏՄ տարածքում շրջանառվող վտանգավոր ապրանքների մասին տեղեկատվական բազա։
Այս կապակցությամբ ԵԱՏՄ-ն և ԵՏՀ-ն (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) պատրաստում են պետական վերասհսկողության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիր՝ Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման համար։
Այս մասին հայտնել է (ԵՏՀ) տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման վարչության տնօրեն Արման Շակկալիեվը Ռուսաստանում ԵՄ պատվիրակության էկոնոմիկայի և առևտրի բաժնի ղեկավար Լուիս Պորտերոյի հետ հանդիպման ժամանակ։
Այդպիսի միասնական բազայի ստեղծումը ԵԱՏՄ անդամ երկրիներին թույլ կտա ապահովել արագ և արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև՝ նվազեցել վտանգավոր ապրանքի տարածման ռիսկերը։
Համաձայնագրի նախապատրաստումը գրեթե ավարտված է, և այն մինչև 2016թ․-ի վերջ կվավերացվի։
«Մեզ համար շատ կարևոր է խուսափել ավելորդ կարգավորումներից, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել սպառողների անվտանգությունը», - նշել է Ա․ Շակալիեվը։
Ներկայումս մշակվում է 21 տեխիկական կանոնակարգ։ Դրանց մի մասը, որը վերաբերում է ձկան, ալկոհոլի, հանքային պարարտանյութերի, փաթեթավորված խմելու ջրի արտադրանքին, նախատեսվում է ընդունել մինչև 2017թ․-ի ավարտը։
Բացի այդ, հաշվի առնելով գործող տեխնիկական կանոնակարգերի կիրառման փորձը, նախատեսվում է դրանց մեջ կատարել ավելի քան 30 փոփոխություն։
Մեկնաբանել