HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում:

Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter