
«Ferrero»-ն հայտնել է, որ աշխատում է Kinder-ում եղած խնդիրների վերացման ուղղությամբ
«Հետք»-ը վերջերս նյութ էր հրապարակել որ սննդի վերահսկող գերմանական Foodwatch կազմակերպությունը «Kinder» շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին տարրերի վտանգավոր քանակ էր հայտնաբերել:
Դրանից հետո Հայաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահելու «Kinder» շոկոլադի շուրջ ծավալվող զարգացումները:
Օրերս «Kinder» շոկոլադն արտադրող «Ferrero» ընկերությունը փորձել է «պաշտպանել» իր արտադրանքը՝ նշելով, որ հնարավոր քաղցկեղածին տարրեր շրջապատում գոյություն ունեն ամենուր:
Ենթադրվում է, որ այդ վտանգավոր նյութերը (MOAHs) շոկոլադ են ներթափանցում փաթեթավորվող թղթի տպագրաներկից, ինչն էլ երկրորդական վերամշակումից առաջացող ապրանք է:
Պաշտպանելով իր արտադրանքը՝ «Ferrero» - ն նշել է, որ հանքային յուղերը մեզ շրջապատող միջավայրում համատարած են. «Այդ յուղերը կարող են սնունդի մեջ ներթափանցել շատ տարբեր եղանակներով»:
«Ferrero» ընկերությունը նաև հայտնել է, որ այժմ իրենք աշխատում են MOAH քանակը նվազեցնելու ուղղությամբ. մասնավորապես՝ տեխնիկական այլ լուծումներ են փնտրում:
Շոկոլադ արտադրողը վստահեցրել է սպառողներին, որ իրենք աշխատում են օրենքի շրջանակներում, ինչպես նաև կոչ է արել մատակարարման շղթայի մի շարք ընկերություններին աջակցել իրենց ՝ նվազեցնելու հնարավոր վնասակար նյութերի քանակը:
Մեկնաբանել