
«Այդ տեսականին Հայաստան ընդհանրապես չի ներկրվում»․ «Hipp»-ի պաշտոնական ներկայացուցիչ
Երեկ ռուսական «ТАСС»-ը լուր էր հրապարակել այն մասին, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
Մասնավորոպես հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, 19.01-03.03.2017 ժամկետով և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616․
«Hipp» ընկերության հայաստանյան ներկայացչությունից Ռուզաննա Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված խմբաքանակը Հայաստան չի ներկրվել։
«Այդ տեսականին Հայաստանում ընդհանրապես չի էլ եղել։Դա հայտանբերել են Գերմանիայում, եղել է Հունգարիայի արտադրանք, բայց ամբողջ աշխարհում, որտեղ որ ունեցել են այդ տեսականին, խմբաքանակը հետ է կանչվել»,- եզրափակեց նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել