
11/21 ընտրատեղամասում քաղաքացին դժգոհում է.իր տան վրա անհայտ անձ է գրանցված
Ֆեյսբուքյան օգտատեր Լարա Ահարոնյանը, ով հանդիսանում 11/21 ըտնրատարածքում (Երևան, Շենգավիթ, թիվ 65 դպրոց) դիտորդ , իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ընտրատեղամասի քաղաքացիներից մեկը հանձնաժողովի նախագահին դժգոհում է, որ իր տան հասցեում այլ անձինք են գրանցված: «Գնացեք քաղմասում պարզեք, մենք չենք կարող, մեզ քաղմասն է տվել էդ ցուցակը»,-ասում է հանձնաժողովի նախագահը: Թե ինչպես է իր տան վրա գրանցված 3-րդ անհայտ անձնավորությունը, այդպես էլ ոչ ոք չկարողացավ պարզաբանել:
Հիշեցնենք, որ այսօր մի շարք սոցիալական ցանցերում կարելի է հետևել ընտրական գործընթացին կամ կիսվել ինֆորմացիայով՝ կիրառվելով #ArmRef15 հեշթեգը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել