«Անհաղթ հերոս քաջ Նազար, մի քվեով սարքի 1000», «2 քարի արանքում, 2 դարի արանքում, մոլորվել ենք իշխանության-ընդդիմության արանքում», «Կառնեմ խիղճ. 1 կգ- 10 դոլար, 3 կգ- 50 դոլար, 5 կգ- 100 դոլար», «Խիղճ գնեմ, պաշտոն վաճառեմ. վարչապետ- 5 մլն դոլար, նախարար- 3 մլն դոլար»...
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի՝ ընտրարշավին գնահատական տալու համար «պետք է ընդամենը կարդալ թերթերը, տեսնել, թե ինչպիսի խախտումներ են արձանագրվել, եւ դրանք իրո՞ք խախտումներ են, թե՞ ոչ:
Հարցազրույց բանասեր, «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի փոխնախագահ եւ «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանի հետ
Երբ 2006թ.-ի հունվարին Շվեյցարիայի Մոնտր քաղաքում տեղի ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի վիճակահանությունը, շատերին սկսեց հուզել մեկ հարց` կկայանա՞ն, արդյոք, միեւնույն «A» խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների...
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչների համար խմելու ջրի աղտոտվածությունն ու դրանից պարբերաբար առաջացող աղիքային հիվանդությունները սովորական երեւույթ են դարձել:
Ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի...
Հայաստանում ցանկացած տիպի նախընտրական մրցակցություն նման է մրցավազքի: Այս տարի ԱԺ-ի տեղերի համար խորհրդարանական ընտրարշավն, օրինակ, ունի այսպիսի տեսք:
Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղը հիմնադրվել է 1980-81 թթ.: Առաջին բնակիչները հիմնականում հայեր են եղել, ովքեր եկել են Հոկտեմբերյանի շրջանից: Գյուղում նաեւ եզդի ընտանիքներ կան: «Եզդին անասնապահությամբ է զբաղվում, հայն էլ` հողագործությամբ,- ասում է գյուղի...
Արմավիրի մարզի Բաղրամյանի նախկին շրջանը կազմավորվել է 1983-ին՝ Թալինի եւ Հոկտեմբերյանի շրջանների տարածքներից մի մասի հաշվին: 16 բնակավայր ունեցող շրջանի գյուղերից 7-ը հիմնադրվել են 1980-90-ական թթ.:
«Այս միջոցառումը մենք կոչում ենք «Հարավային պողոտա», որը Հյուսիսային պողոտայի դրական տարբերակն է: Մենք ցույց ենք տալիս այն Երեւանը, որն ուզում ենք տեսնել»,- ասում է ամերիկահայ Թամար Փալանջյանը, ով Երեւանի քաղաքաշինական ներկայիս վիճակի դեմ անցկացվող...
Ծնվել եմ 1967 թ., Բեյրութում: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին պատանեկան հասակից մասնակցել եմ Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը:
Ժիրայր Սեֆիլյանի ընկերները միանշանակ համոզված են, որ նրան մեկուսացրել են խորհրդարանական ընտրությունների պատճառով, քանզի Ժիրայրն ունի մեծաթիվ համախոհներ, եւ նա կարող էր նաեւ ընդդիմության համախմբման առանցք դառնալ:
Մեջբերում ենք «Հայ կամավորականների համախմբման» առաջին հավաքում (02.12.2006) Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթներից մի քանի հատվածների բառացի սղագրությունները, որոնք վերջիններիս ընկերները ներկայացրել են լրատվամիջոցներին:
2006 թ.-ի դեկտեմբերի 9-ին, ժամը 22.30-23.00-ի սահմաններում ԱԱԾ-ի դիմակավորված մոտ 10 աշխատակից մտել են Թումանյան փողոցի «Պեկին» ռեստորան, ուր ճաշելիս են եղել Ժիրայր Սեֆիլյանը, նրա լիբանանահայ ընկեր, Լիբանանի քաղաքացի, «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն...
Հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Ավալյանի հետ
Հարցազրույց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) Հ/Կ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ
«Հետքը» փետրվարի 5-ի իր համարում անդրադարձել էր Երեւանի Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող կանաչ տարածքի վերացման ու այդտեղ «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից կառուցապատում սկսելու փաստին:
Ալեքսանդր Շումովիչը, նրա կին Էլվիրա Մարտիրոսյանը եւ դուստր Ալեքսանդրան հայտնվել էին նկուղում այն բանից հետո, երբ վաճառել էին Բագրատունյաց 43 հասցեի թիվ 26 բնակարանը:
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օգանով փողոցի 64 շենքի բնակիչները անցյալ տարվա դեկտեմբերի 30-ից ապրում են աղետալի պայմաններում: Կոյուղու խողովակները ձմռանը մի քանի անգամ սառչել են:
43-ամյա Արմանը (Արման Կարապետյան), իր պատմելով, բնակվում է շենքերի ձեղնահարկերում: Նրան հանդիպեցինք Թամանյանի արձանին հարակից պուրակում: Աջ ձեռքն այրված էր:
Հարցազրույց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանի հետ
Կամերային երաժշտության տան մերձակայքի աղբանոցի մոտ երկու տղամարդ «ճաշի» նախապատրաստություն էին տեսնում:
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Վարդանյանը, չնայած 80-ամյա տարիքին, շարունակում է դասավանդել հարազատ բուհում` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում (ԵՊՏՀ): Դատելով մանկավարժ-գիտնականի արտաքինից` դժվար է ասել, որ նա արդեն...
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց «Եվրո-2008»-ի ընտրական փուլի իր մրցելույթները, որոնք նախատեսված էին 2006 թ.-ին: Մեր թիմն այս տարի անցկացրեց 4 խաղ, իսկ մյուս 10 մրցավեճերը կկայանան հաջորդ տարի:
«Սա Երեւանն է: Սա` կառավարության շենքը, բա այստեղ մի շալվար հագնող տղամարդ չկա՞, որ ինձ ընդունի եւ ոռոգման գումարները լափողներին իրենց տեղը դնի»:
Մեղրաձոր գյուղը գտնվում է Հրազդան քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք` Մարմարիկ գետի ձախ ափին: Ի տարբերություն հարեւան գյուղերի, այն բավականին մեծ է, ունի ավելի քան 2500 բնակիչ:
Միքայել Բաբալյանի 6 հոգուց բաղկացած ընտանիքը Ադրբեջանից Հայաստան է ներգաղթել 1988-ին եւ ժամանակավորապես բնակվել է Աղվերանում: Ցանկանալով բնակվել Աբովյանում` նրանք 1990-ին դիմել են քաղաքի ղեկավարությանը եւ նույն թվականի ապրիլի 23-ին ընդգրկվել են Աբովյանում...
«Այսօր շատ հաճախ իշխանություններն այնպես են անում, որ ժառանգական խնդրո առարկա դարձած բնակարանները դատարանում ճանաչվեն տիրազուրկ, որից հետո այդ նույն իշխանությունները բնակարանները վաճառում են բավականին թանկ գներով»,-ասում է քաղաքացի Սվետլանա...
Շախմատի Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող:
Հայաստանում չի ձեւավորվում փոքր եւ միջին բիզնեսի խավը: Պատճառը օրենքները չեն, այլ իշխանությունների անօրինական գործունեությունը եւ կոռուպցիան, որն ախտահարել է բոլոր ոլորտները: