HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։

Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրեց նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում սկսվեց դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարեց՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։

Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասացին, որ տեսել են՝ ինչպես են դատավոր Արտուշ Գաբրիելյանին տանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter