HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Գառնիկ Դանիելյանը

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:

Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter