HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Դատախազությունը։

«Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter