HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների՝

⮚ 2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք «Կաթնամթերք» ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի՝

• կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի՝ առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրելը,

• «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» նշումը ընթեռնելի և տեսանելի վայրում փակցնելը:

⮚ 2025 թվականի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի (5-րդ ձև, տեղեկատվական թերթիկ) առկայությունը սպառողին տեսանելի վայրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter