
Երևանի փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում կտեղադրվեն դեֆիբրիլյատորներ
Երևանի քաղաքապետարանը, «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։
Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր նախաձեռնության հաջողությանը։
Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ բոլորի համար»,- նշված է գրառման մեջ։
Մեկնաբանել