
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Այսօր Նոր Նորքի թաղապետարանում միջադեպ էր տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի և թաղապետարանի աշխատակիցների մասնակցությամբ։ Armlur.am-ի տեսանյութում երևում է, թե ինչպես են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձինք հարվածում Չախոյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել