HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:

Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։13-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 13 հասցեի մոտակայքում ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել։ Բախվել էին 5 տրանսպորտային միջոց։ Պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել էր բժշկական հաստատություններ։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter