
Արմեն Դանիելյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Դանիելյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել