Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել։
Վերջինս պահվում էր Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:
Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Քոչարյանը ներկայացրեց Փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Արթուր Դավթյանը տվեց ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի անունը՝ որպես 2008-ի հավաքները ճնշելու գործընթացի մասնակից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Այս պահին դատական նիստը որոշ ժամանակով դռնփակ է: Քոչարյանը հայտնել է, որ ասելիք ունի, որը պետական գաղտնիք է:
Դատարանն անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։
Քոչարյանը նշեց, որ կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել իր գույքը շարունակ կալանքի տակ պահելու համար: