2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարների եւ ոստիկանության բախումների հետեւանքով զոհվեց տասը մարդ։
Մեկնարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը, որը նախաձեռնել է կառավարությունը:
Նախաքննության ավարտի մասին հայտնվել է դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:
Հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ: Մեզ հայտնի դարձավ, որ Սարգսյանը շարունակում է այս գործով վկայի կարգավիճակ ունենալ: Հատուկ քննչական ծառայությունը դարձյալ չի մեկնաբանում այս տեղեկությունը:
Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
Հարությունյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու մեջ:
Մեր հարցին՝ Վահագն Հարությունյանը նման պայմաններում պատրաստվու՞մ է վերադառնալ Հայաստան, Պողոսյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալի Հայաատանում չգտնվելը կապված է բացառապես Մոսկվայում բուժման կուրս ստանալու, այլ ոչ թե խափանման միջոցի հետ:
Վահագն Հարությունյանն իր նկատմամբ հայտարարված հետախուզումն ու առաջադրված մեղադրանքն անօրինական է համարում:
Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: