Ազգային ժողովի դիմաց «5165» շարժման նախաձեռնությամբ ընթանում է բողոքի ակցիա, որտեղ մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Բայց միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում էլ, Երասխի, Գորիսի հատվածներում։
Մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։
Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։
Նշենք, որ հունիսի 23-ին ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
Առաջարկվում է ամրագրել վարժական հավաքներից ազատման դրույթները։
Նա նշեց, որ այդ գործերը չեն կարող քննվել Քաղաքացիական օրենսգրքով, որովհետև չի կարող քրեականից ցատկ արվի քաղաքացիականի
Իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 201 կգ՝ չկարողանալով բարձրացնել 210 կգ: Երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առմվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին։
«Վաղը հատկապես Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ «Հայաստան» խմբակցության՝ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլև քաղաքական, սոցիալական և իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջև ծառացած այժմեական մարտահրավերները։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Հետքին» հայտնեցին, նախորդ օրը երեկոյան վերականգնվել է, և մինչ այս պահը գազամատակարարման հետ կապված որևէ բողոք քաղաքացիների կողմից չի ստացել գրասենյակը։
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության` վերջին 3 շաբաթվա ընթացքում ավելի քան 5 միլիոն մարդ հատել է Ուկրաինայի սահմանը, որոնցից շուրջ 3 միլիոն 200 հազարը` կանայք և երեխաներ։
Հոդվածի ուժի մեջ մտնելուց մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հարուցվել է 263 քրեական գործ։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 8 քրեական գործ։
Գայանեն դստերը չխանգարելու համար շշում է․ «Մենք երջանիկ ընտանիք ենք, միակ երազանքս էն է, օր մեր տունն ունենանք»։
Նրա վերաբերյալ 2 Քրեական գործ կա, և այսօրվա նիստում դատարանը որոշեց երկու գործերը միացնել մեկ վարույթում։ Նշենք, որ երկու գործերով էլ տուժող է հանդիսանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում, մանավանդ օպերային երգչի համար, դժվար է տոմսը գտնել՝ դեպի բոլորի ցանկալի Եվրոպա, ուստի իր համար նշանակալի հաջողություն է համարում այս հրավերը։
Երազանքս էն է, որ երեխեքս լավ եղնին, էս տնակն էլ քիչմ սարքվի, ուղղակի ես չեմ կռնա թե՛ ֆիզիկապես, թե ֆինանսապես։ Հլը որ ես հեչ բանից չեմ կտրե հույսս, - ասում է Մարիամը։
Նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 80 հազար դրամ, ինչպես նաև ավելացնել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։
1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում տեղադրված կամ ժամանակավոր կառուցված ոչ հիմնական շինությունների թիվը 2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ 2795 է։ Իսկ ըստ Գյումրու համայնքապետարանի՝ տնակների թիվը 2769 է։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնելու իրավունք կվերապահվեն նաև Առողջապահության նախարարության կողմից գործունեության թույլտվություն ստացած 386 բժշկական կազմակերպությունների։
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («Ահաբեկչական գործողության մասին դիտավորյալ կեղծ հաղորդում»)»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ 2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում ֆիքսված կան մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները։
Այս կարգավորումը տարածվում է 2009 թվականից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, քանի որ Հայաստանի հավաքական թիմերում հանդես գալու համար օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի քաղաքացիություն ստացել են 2009 թվականից հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծեց, որ այս փոփոխությունն անում են, քանի որ Հայաստանն այսօր տեխնոլագիական առումով հետ մնացած երկիր է։
Նխարարը հորդորեց, որ ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո քաղաքացիները դիմեն թե՛ պոլիկլինիկաներ, թե՛ շարժական կետեր՝ ստանալու նաև երրորդ խթանիչ դեղաչափը։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին՝ կառավարության վերջին նիստում, անդրադառնալով աշխատատեղերի հարցին, արձանագրեց, որ 2021 թվականի նոյեմբերին արձանագրվել է պատմական մաքսիմում։
Բադասյանը նշեց, որ վերադարձի ցուցանիշները ևս զգալի են և ռեկորդային այս տարվա համար։
Նա նշեց, որ որոշումների կայացման համար ինչքան էլ որ կառավարությունը պատասխանատու է, այնուամանայնիվ այդ որոշումները միայն իրենցից չեն կախված։
Նշված կարգավորումը նախարարության կողմից դիտակվում է ժամանակավոր, սակայն այս պահին անհրաժեշտ լուծում` մինչև Հայաստանում դիակիզարանների փաստացի շահագործումը:
Իրանի իշխանությունները 15 օրով փակում են ցամաքային սահմանը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով։
Արմեն Գրիգորյանը նշել է, որ 3+3 ձևաչափի շրջանակներում, եթե առիթ լինի, Հայաստանը պատրաստ է գնալու Անկարա, Բաքու, և նաև պատրաստ է հյուրընկալելու այդ երկրներին՝ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու համար։
Իրանի մայրաքաղաքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։
Հանրային աշխատանքները Հայաստանում նախատեսված են միայն Քրեական օրենսգրքով։
Բոլորին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։ Առաջարկվել են հեռախոսազանգեր, տեսագրված ուղերձներ, որոնք փոխանցվելու են ընտանիքներին և իհարկե, նամակներ»,- նշեց նա։
«Պատերազմը ամեն ինչ փոխեց, ընձի փոխեց, ես հմի մարդկանց կեղծն ու ճիշտը էնքան լավ կհասկնամ, որովհետև երբ կյանքի ու մահվան շեմին տեսա, թե ինչխ կպահեն իրանց մարդիկ, ըդիկ ընձի շատ բան սորվցրեց»։
Գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։
«Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում ներառված չէ Քննչական կոմիտեն։
Դեկտեմբերի 1-6-ը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումների փոփոխություններ են կատարվել 4 երկրներում։
Գործող իրավակարգավորմամբ սահմանված չեն հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները։
«Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ»․ ԿԳՄՍՆ