
Առաջարկվում է Քննչական կոմիտեին հատկացնել մարտական զենք
Քննչական կոմիտեն առաջարկում է ««Զենքի մասին» օրենքում և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարել։
Նախագծում նշվում է, որ «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում ներառված չէ Քննչական կոմիտեն։ Այս պատճառով անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենքի նախագիծը, որի շրջանակներում Քննչական կոմիտեին կհատկացվի մարտական զենք։
«Նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեն ընդգրկել պետական ռազմականացված կառույցների շարքում, ինչը կստեղծի իրավական հիմք՝ Կոմիտեի հաշվեկշռում ունենալ մարտական զենք»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 46-րդ հոդվածում լրացումներ կատարել՝ հստակեցնելով Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող զենքի տեսակը։
Մեկնաբանել