Այս ընտրատեղամասում ժամը 18:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 600 (54%) քաղաքացի, որից 11-ին օգնել են քվեարկել։
90-ամյա Քնարիկ Բախչագուլյանը մասնակցում է բոլոր ընտրություններին: Իջևանի ավագանու ընտրություններին նա եկել է ընտրելու հարազատ դպրոցում. երկար տարիներ այստեղ ուսուցչուհի է աշխատել։
Ամենաակտիվը Սյունիքի մարզկենտրոն Կապանն է։ Այնտեղ ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 243-ը կամ 38,69%-ը։
Համայնքի այս ընտրատեղամասում գրանցված 1296 ընտրողներից ժամը 15։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 583 քաղաքացի։
Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում 2 ընտրատեղամաս կա՝ 38/26 և 38/27։ Վերջինում ժամը 14։40-ի դրությամբ 1035 ընտրողից, ընտրական գործընթացին մասնակցել էին ընդամենը 126-ը։
Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում բազմաթիվ խնդիրներ կան։
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի հանդիսությունների սրահում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում։ Գյուղի միակ ընտրատեղամասում գրանցաված է 605 ընտրող, բայց գյուղացիների հետ զրույցում հասկանում ենք, որ գյուղում հազիվ թե այդքան բնակիչ լինի։
Այստեղ 1341 ընտրողից ժամը 12-ի դրությամբ ընտրել է 128-ը։
Տավուշի մարզկենտրոն Իջևան համայնքում այսօր ավագանու ընտրություններ են։ «Հետքի» թղթակիցը զրուցել է ընտրողների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած ակնկալիքներից։