
Ազատամուտում ընտրողները պասիվ են
Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում 2 ընտրատեղամաս կա՝ 38/26 և 38/27։ Վերջինում ժամը 14։40-ի դրությամբ 1035 ընտրողից, ընտրական գործընթացին մասնակցել էին ընդամենը 126-ը։
Թիվ 38 ընտրատարածքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում պասիվություն է։ Այս փաստը հաստատեց նաև 38/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սևադա Բալասյանը։
«Ժամը 14։50-ի դրությամբ 1097 ընտրողից 171-ն են եկել ընտրության։ Իհարկե, սրա պատճառները տարբեր են, Ազատամուտում շատ են այսպես կոչված փակ դռները։ Բայց սովորաբար նախորդ ընտրություններին ավելի ակտիվ էին բնակիչները»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Մեր այցելած ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրակարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ կային դրված։ Բայց հանձնաժողովների անդամները նշում են, որ մարդիկ առանձնապես հետաքրքրված չեն դրանցով։
Հիշեցնենք, որ Իջևան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիրն» ու ՀՅԴ-ն։
Նարինե Մաթևոսյան
Մեկնաբանել