HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խառնաշփոթ Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում

Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչները այսօր՝ նոյեմբերի 14-ին, ընտրում են համայնքի ղեկավար մարմնին։

Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում չի պահպանվում ընտրության գաղտնիության իրավունքը․ քվեախցիկը տեղադրված է պատուհանի ու աշխատակիցների միջև, պատուհանի շերտավարագույրից պակասում է որոշակի հատված, իսկ մարդկային հետաքրքրասիրությունը կամ պատահականությունը ստիպում են, որ հանձնաժողովի անդամը հայացք նետի քվեախցիկից ներս։

Ընտրատեղամասում քաղաքացիներին չեն բացատրում ընտրելու կարգը, այդ պատճառով ընտրողները, քվեաթերթիկները ձեռքներին, դուրս են գալիս, հարց ու փորձ անում, թե ինչ անեն։

- Էս մնացածը թողիմ ստի՞,- հարցնում է քվեախցիկից տարեց քաղաքացին։

-Ըտեղ բան չեք թողնում,- պատասանում են դրսից։

Թերի բացատրության արդյունքում քվեատուփի մոտ ստիպված եղան բացել ծրարը և հանել ընտրության մասնակցության կտրոնը։

Գրեթե կես ժամում մի քանի դեպք արձանագրվեց, որ տեղամասի մշտական ընտրողների տվյալները սարքը ցույց չեր տալիս, դիտորդի միջամտությամբ տվյալները լրացրին լրացուցիչ ցուցակում։ Առաջին դեպքի ժամանակ, ընտրողը 10-15 րոպե սպասելուց, գնալ-գալուց ու կտրոնի հարցը կարգավորելուց հետո վերջապես ընտրեց, այդ ընթացքում ընտրատեղամասում խառնաշփոթ առաջացավ։ Մի կողմից ընտրողների մուտքը չեր վերահսկվել ընտրատեղամաս, ինչի հետևանքով ներսում մարդկանց մեծ քանակ էր հավաքվել մյուս կողմից՝ ոստիկանը ներս մտավ ընտրատեղամաս, հորդորեց արագ քվեարկել ու դուրս գալ:

Ընտրատեղամասում ընտրողներին ստում են դիմակ կրել, բայց հանձնաժողովի անդամներն առանց դիմակի են աշխատում կամ կիսով չափ են կրում։

Աննա Արզումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter