HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 25,71%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիների մասնակցության տվյալները՝ 14։00-ի դրությամբ։

Ամենաակտիվը Սյունիքի մարզկենտրոն Կապանն է։ Այնտեղ ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 12 243-ը կամ 38,69 %-ը։

Իջևան՝ 33 090 ընտրող, մասնակցել է՝ 5629-ը կամ 17,01 %-ը,

Ստեփանավան՝ 13 333 ընտրող, մասնակցել է 2572-ը կամ 19,29 %-ը,

Արզնի՝ 2052 ընտրող, մասնակցել է 234-ը կամ 11,40 %-ը,

Լերմոնտովո՝ 679 ընտրող, մասնակցել է՝ 92-ը կամ 13,55 %-ը,

Ընդհանուր առմամբ, 14։00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 25,71 %-ը։ Ընտրատեղամասերը փակվում են 20։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter