HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաշթառակի 38/15 ընտրատեղամասում քվեախցիկները ելքի դռան մոտ են տեղադրված

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՏԻՄ ընտրություններ են Իջևան խոշորացված համայնքում:

Առաջադրված է քաղաքական 2 ուժ՝ ՀՅԴ-Ն և ՔՊ-ն։ 38/11, 38/12, 38/13  ընտրատեղամասերում ընտրողների հոսքը խաղաղ է, ընտրական գործընթացը՝ իր սովորական հունի մեջ։ Համեմատաբար ընտրողների ակտիվություն էր նկատվում 38/15 ԸԸՀ-ում։ Այստեղ 1341 ընտրողից ժամը 12-ի դրությամբ ընտրել է 128-ը։

Ընտրատեղամասերում ամեն ինչ խաղաղ է, բայց տեղամասերի բակերում մարդիկ հավաքված ակտիվ զրույցների մեջ են։

-Ընտրությունից ընտրություն ենք հավաքվում, իրար տեսնում, գյուղացին երբ է պարապ որ, հազիվ ենք իրար տեսել,- բացատրում է Ենոքավանի բնակիչ Աշոտ Ստեփանյանը։

Իսկ թե ինչ ակնկալիքներ ունեն ընտրություններից, պատասխանում են

-Լավ բանի ակնկալիք չունենք։ Ով էլ ընտրվի, նույն բանն է։ Եկել եմ ընտրության, որ ուղղակի ձայնս չկորչի,- ասում է Սեյրան Այվազյանը։

-Լավ հույսեր ունեմ էս ընտրություններից, մեր ժողովուրդը միշտ էլ լավատես է եղել, թող երիտասարդների ապագան լավ լինի,- ասում է Գրետա տատը։

Խաշթառակի 38/15 ընտրատեղամասում մուտքն ու ելքն առանձնացված էր․ ընտրողները մի դռնով մտնում էին տեղամաս, մյուսով՝ դուրս գալիս։ Գուցե դա նորմալ լիներ, եթե քվեախցիկները տեղադրված չլինեին անմիջապես ելքի դռան մոտ։

Նարինե Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter