Տասը ժամից ավելի Հանրապետության հրապարակում գտնվող շատերին հուզած տատիկը տարիներ շարունակ մասնակցում է ցույցերի եւ հանրահավաքների՝ ամեն անգամ ոտքով հատելով կիլոմետր ձգվող ճանապարհը, որը նրան բերում է կենտրոն։
Իր քվեարկության համար պատգամավորական մանդատը վայր դրած դաշնակցական Աղվան Վարդանյանը որոշման դեպքում պատրաստ է լքել նաև կուսակցությունը։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վաղ առավոտից տասնյակ երիտասարդներ մաքրում են Հանրապետության հրապարակի շրջակայքը: Նրանք հավաքում են աղբը, լվանում աղբամանները, ավլում հրապարակի տարածքը, մաքրում նաև խոտածածկ տարածքները։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնապես դիմել են ԱԺ աշխատակազմին՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է խորհրդարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը, հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Ինչ ելույթ ունեցել եմ մայիսի 1-ին, համարեք նույն ելույթն ունենալու եմ մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի...
Երևանում առավոտվանից հարյուրավոր փողոցներ միայն հետիոտնի համար էին անցանելի։
Նա հավաստիացրեց, որ «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները կապահովեն պատգամավորների թվի 1/3-րդի` այսինքն` 35 հոգու ստորագրությունները` իր թեկնածությունն առաջադրելու համար: