Այսօր քաղաքացիները մի քանի խմբերով տարբեր ժամերի բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀԿ-ական պատգամավորների տների եւ շենքերի դիմաց, օճառներ են դրվել բնակարանների մուտքերի մոտ։
Հայրապետյանի առանձնատուն տանող ճանապարհն անցնում է Բաբաջանյան փողոցով: Նրա մեքենան առնվազն երկու անգամ փորձել է Բաբաջանյան փողոցի փակված հատվածով անցնել, սակայն ցուցարարները թույլ չեն տվել, ինչն էլ առաջացրել է Հայրապետյանի զայրույթը:
Կեսօրին Հանրապետության հրապարակում հավաքվածներին բեռնատարներ միացան (լուսանկարներ, տեսանյութ)։
Պետական եկամուտների կոմիտեին անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված:
«Ես երեկ Նալբանդյանի «Ազատությունն էի անցնում երեխաների հետ, բայց այս անօրեն երկրում ինչպե՞ս «Ազատություն» սովորեցնեմ երեխաներին»,- ասաց Մելիքյանը:
Նրա փոխանցմամբ՝ միջպետական ճանապարհի փակ լինելու պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մեքենաները հարկադրված պիտի գիշերը կոնցենտրատը տեղափոխեն: Այդուհանդերձ, ցույցի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել նաև գիշերը, որպեսզի...
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները։
«Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօրվա հերթական նիստին գրանցվել է 33 պատգամավոր։