Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտից ԱԺ հերթական նիստը չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով։ Այս պահին գրանվել է 33 պատգամավոր։
Գեղարքունիքի մարզի որոշ քաղաքներ ու գյուղեր միացել են այսօրվա անհնազանդության ակցիաներին։
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության աշխատակիցները ցանկացել են միանալ ցուցարարներին, սակայն ընկերության տնօրինությունը նրանց թույլ չի տալիս և փակ է պահում բաց հանքի տարածքը:
Արարատ քաղաքի գլխավոր մուտքնը ամբողջությամբ փակ է։
Արշակունյաց պողոտայի սկզբնամասը՝ մամուլի շենքի հարեւանությամբ, փակել են «Տիգրան Մեծ» հրատարակչության մեքենաները: Ամենահետաքրքիրն այն է, որ հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանը, ով ՀՀԿ-ական է, 2012-2017 թթ. պատգամավոր էր հենց ՀՀԿ-ից: Նա նաեւ քննչական...
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի ուզում ասել՝ վարչապետի մյուս ընտրություններում իշխող կուսակցությունը թեկնածու կառաջադրի, թե ոչ:
Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում դասադուլ և գործադուլ է։
Վանաձորի փողոցներում վաղ առավոտից ցույցեր են։ Բողոքի ակցիա են իրականացնում հիմնականում վանաձորցի դպրոցահասակներն ու ուսանողները։
Էջմիածնի և հարակից գյուղերի «Հայփոստի»10-ից ավելի բաժանմունքների աշխատակիցները գործադուլ են հայտարարել և միացել են ցուցարարներին։