Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, րոպեներ առաջ վերսկսվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության ներկայացրած բողոքների քննությունը:
Հունիսի 10-ին էրեբունիում սպանված տաքսու վարորդը Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է՝ Սարգիս Ավագյանը:
Դատարանը Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ:
«Ես այստեղ պառկել եմ՝ տարբերվելու համար նրանցից: Պահանջում եմ, որ Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն»,- ասաց Վարդգես Գասպարին:
Պաշտպանը մանրամասնեց, որ ըստ վկայի ցուցմունքի՝ ստեղծվել է իրավիճակ, երբ կամ Զաքար Հովհաննիսյանը պետք է հարվածեր Գեղամ Պետրոսյանին, կամ վերջինս՝ նրան, և այս իրավիճակում Գեղամ Պետրոսյանը կրակել է:
Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին:
Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին` նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ ներգրավելուց օրեր անց: Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որոշումն անօրինական է և ենթակա վերացման:
Գեղամ Պետրոսյանը դեռ ժամեր առաջ բերվել է դատարան:
Մարտի 1-ի գործով հունիսի 4-ին ձերբակալված Գեղամ Պետրոսյանին սպանության մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: