Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ:
Մինչեւ ճանապարհի փակումը Մխիթարն ավագ եղբոր՝ Դավիթի հետ ամսական երկու անգամ Մարտակերտից Երևան էր գալիս, խանութի համար առևտուր անում։ Հիմա պահեստավորած ապրանքի մեծ մաասը սպառվել է։
Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնք արժանի են ուշադրության և հարգանքի:
Վարչապետն ԱԳՆ-ին հանձնարարեց ԱԺ-ի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերեին։
Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների։