Ըստ փոխքաղաքապետի՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն իսկ հաջողակ իրականացրել են առաջին ծրագիրը, որի շրջանակում 15 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում և վերակառուցում է իրականացվել։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց մնացած երկու հարցն էլ դարձնել չզեկուցվող, քանի որ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկը մերժվում է։ «Կրկին չի ընդունվել»,- քվեարկությունից հետո հայտնեց Տիգրան Ավինյանը։
Ադեշը հայտնել էր, որ որոշ ուսանողներ՝ կապված քննությունը ձախողելու հետ, վատ հոգեբանական վիճակում են եղել և ինքնավնասման փորձ են իրականացրել։ «Խոսքը 3-4 ուսանողի մասին է, որոնք ինքնասպանության փորձ են կատարել (թույն, դեղեր)»,- գրել էր նա։
Դատախազը նաև նշեց, որ մի շարք ցուցմունքներից տպավորություն է ստեղծվում, որ Վահանյանը մշտապես վտանգներից փորձել է իր կյանքը փրկել։
Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73 հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ Հադրութ, որն արդեն գրավված է եղել։ Վաշտի 73 անդամն էլ, Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով, զոհվել է։
Օրակարգի նախագծի 32-րդ հարցով նախատեսվում էր քաղաքապետի երդման արարողության վրա ծախսել առավելագույնը 2 մլն դրամ։
«Սիթի բայք»-ից տուժած բազմաթիվ անձինք դիմել են Քննչական կոմիտե։ Տուժող ճանաչելու համար նախատեսված քրեադատավարական հիմքերի առկայության դեպքում նրանք ճանաչվել են որպես տուժող։
«Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ»։
«Ջրային կառույցներ»-ի 35 աշխատակից կազատվի աշխատանքից։
Անսահամանափակ քանակով ուղևորություններ կլինեն «30 օր», «90 օր» և «365 օր» փաթեթների դեպքում։
«Վերացրեք ստվերը, միջոցներ կգտնվեն, կամ չեն ուզում կամ չեն կարողանում վերացնել, ապաշնորհ են կառավարում։ Եթե չեք կարողանում կառավարել, հեռացեք, ձեր փոխարեն կգան մարդիկ, ովքեր կառավարման միակ գործիքը չեն դիտարկի թանկացումները»,-
Թորոսյանը նաև նշեց, որ հարցի քննարկման համար որպես փորձագետ հրավիրել են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որի մուտքն արգելվում է։
Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
«Գրեթե ամբողջապես արցախյան կազմակերպությունները, Արցախի ժողովրդի ներկայացուցիչները բացառված են ամբողջ շղթայից՝ կարիքների գնահատումից մինչև դրամաշնորհների բաշխում»։
Ըստ նրա՝ 250 էլեկտրական ավտոբուսների մասով բանակցում են Կառավարության և միջազգային ֆինանսական գործընկերների հետ։
«Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրած տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք՝ որտեղից գումար հայթայթենք, ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը, պետք է ունենանք նոր համակարգ»։
Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստում ավագանու երեք անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։
«Դուք ունեք աշխատակիցներ բոլորդ, և ենթադրվում է պարոն Մխիթարյան, որ ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն»,- ասաց Ավինյանը։
Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։
Զեկուցողների խոսքով՝ նշված ավագանու անդամները կամ ընդհանրապես չեն մասնակցել և չեն քվեարկել կամ էլ շատ են բացակայել, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել:
«Օրենքն ասում է բոյկոտեք այնքան, մինչև 50 % քվեարկություններին մասնակցեք։ Բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի դարձրեք։ Եթե ավագանու անդամն իր պատրատակնությւունները չի կատարում, ինչո՞ւ չպիտի հանենք»։
Տիգրան Ավինյանն էլ, պատասխանելով Հայկ Մարությանին, ասաց. «Եթե չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ»։
Ըստ քաղաքապետի տեղակալի՝ իրենք չենք թանկացնում, որ նոր շարժակազմ գնեն, թանկացնում են, որ առկա համակարգը կարողանան պահել։
Ըստ ընկերության սեփականատիրոջ՝ նստարանները ձեռք են բերել Գյումրու «Տեխնո սիթի» կազմակերպությունից՝ յուրաքանչյուր նստարանի համար վճարելով 80 000 դրամով, ընդհանուր՝ 6 մլն դրամ։
Ավինյանն էլ արձագանքեց. «Բլոգերի մասին չէ խոսքը, հետաքննող լրատվականն էր գրել դրա մասին, այնուամենայնիվ, վերահսկողության վարչությանը կխնդրեմ երկրորդ կարծիք տալ էս դեպքի վերաբերյալ»։
Մատակարարը նորաստեղծ ընկերություն է։
Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն կհիմնի՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անվանմամբ, որը կարճ կկոչվի «ԴՕԿ»
Ալբերտ Գասպարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի զինառայող էր։ Նա 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմ սկսվեց։
Մասնագետները շուրջ մեկ կիսամյակ նոր չափորոշչով աշխատելու ժամանակ բախվել էին մի շարք հարցերի՝ կապված ուսումնական պլանի, ուսումնական նախագծի, երկարօրյա ուսուցման, խաչվող հասկացությունների և այլնի հետ։
Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։
Մեր այն դիտարկմանը՝ որպես խմբակցության ղեավար ինքը տեղյակ չէ՞՝ լուրն իրականությանը համապատասխանում է, թե՞ ոչ՝ Վահան Ավագյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»։
Փաստացի, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունուն իրականացված ծառայողական քննությունը և դրանց արդյունքը բավարար չեն եղել Ժորա Մոսինյանին աշխատանքից ազատելու կամ լիազորությունները կասեցնելու համար։
Հայաստանում չգրանցված դեղերի, դրանց գրանցման բարդությունների և դեղերի սև շուկայի մասին «Հետք»-ը զրուցել է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի հետ։
41-ամյա Անահիտ Մազմունեանի մոտ մեկ տարի առաջ լյարդի անբուժելի հիվանդություն էր ախտորոշվել։ Նրա կյանքը փրկելու համար բժիշկներն առաջարկել են լյարդի փոխպատվաստում իրականացնել։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլեւ կորցրել է իր բարոյական օրիենտիրները։
«Երևի թե շանտաժի մեթոդով ինձ հետ աշխատելը, կամ իմ խմբակցության հետ աշխատելը ամենասխալ մեթոդն է, որովհետև մենք էդ մեթոդին ուղղակի չենք տրվում»,- նշեց Ավինյանը։
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա:
«Այսինքն՝ ֆինանսական բեռ հասարակ քաղաքացու վրա, որ շտապում է իր աշխատանքի վայր, մենք չունենք, այդքան մեծ չի, և Բ գոտում կայանելու դեպքում գործող դրույքաչափից այդքան մեծ տարբերություն չունենք»,- նշեց Ջհանգիրյանը։
Այսինքն, սա այն գումարն է՝ եթե քաղաքացին որևէ նպատակով գալիս է կենտրոն, ինչ-որ աշխատանքի նպատակով կամ այլն, հնարավորություն ունի կայանելու՝ առանց որևէ լուրջ ֆինանսական բեռի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց՝ հարցը Երևան համայնքում տեղական տուրքերին է վերաբերում, այն ընդհանրական է, և այն առաջարկությունները, որոնք արել են, որոշակիորեն ընդունվել են։
Մեր այն դիտարկմանը, որ Ժորա Մոսինյանի անունը կայքում նշված է եղել նաև որպես գումարի ստացող, Ջուլիետան ասաց, որ չգիտի՝ խոսքը նույն Ժորայի մասին է, թե ոչ։
Գրել էինք նաև, որ «Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայտնի դարձավ նաև, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Երեկ հայտնի դարձավ, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Երկրորդ հանգամանքը, որտեղ դատախազը հակասություն գտավ վկայի նախաքննական ցուցմունքի հետ, այն էր, որ վկան տեսել է Իշխան Վահանյանին Կարմիր Շուկայի ճանապարհին, սակայն դատարանում նա նշեց, որ միայն պատերազմի առաջին օրերին է տեսել նրան։
«Ինչ վերաբերում է Վահանյանին, ես 1992-ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է ու մինչև վերջին շունչը պետք է կատարի, կյանքից թանկ է, բայց մարդիկ չեն արել, իրենց զինվորին լքել են»,- ասաց Հարութի հայրը։
«Հիմա տուժողների մեծամասնությունը դատական նիստերի դահլիճում է, որևէ անձ գույքային հայց ներկայացնելու պահանջ ունի՞»,- հարցրեց դատավորը։ «Ինչ գույքի մասին ա խոսքը», «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքի պահանջ ունենանք»,- տեղից ասացին ծնողները։
«Սիթի բայք»-ի կայքէջի վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։
«Հետևապես ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում երեք զգուշացում տալ՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին։ Խնդրում եմ ձեզ գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ջուր լցրեց Անի Խաչատրյանի վրա, վերջինս էլ, մեկ այլ բաժակ վերցնելով, ջուր լցրեց Աղեկյանի վրա։