
Անույշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու մանդատները
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։ Այս մասին ավագանու փետրվարի 13-ի նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Բացի այդ, Ավինյանը հայտնեց, որ ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ ավագանու մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստում ավագանու երեք անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին. «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին, «Ազգային առաջընթաց»-ից ավագանու մանդատից զրկվեց Հայկ Մարությանը։
Մեկնաբանել