
Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։
Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել