
«Մեր հիմնական նպատակը լինելու է 10 տարի հետո ամբողջապես կանաչ տրանսպորտ ունենալը». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այս տարի ձեռք է բերելու 200 նոր ավտոբուս։ Այս մասին ավագանու փետրվարի 13-ի նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս փուլում իրականացնելու ենք 200 ավտոբուսի գնումը, դրանից հետո միայն անցնելու ենք էլեկտրական ավտոբուսների գնմանը։ Մեր հիմնական նպատակը լինելու է, որ ամբողջ շարժակազմը 10 տարի հետո ամբողջապես փոխված լինի էլեկտրականի։ Մեր հիմնական նպատակը լինելու է 10 տարի հետո ամբողջապես կանաչ տրանսպորտ ունենալը»,- նշեց Երևանի քաղաքապետը։
Ըստ նրա՝ 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսի մասով բանակցում են Կառավարության և միջազգային ֆինանսական գործընկերների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազից, բենզինից կամ դիզելից, այնուամենայնիվ, էլեկտրական ավտոբուսները, քաղաքապետի խոսքով, իրենց նախնական գնով ավելի թանկ են։
Մեկնաբանել