
Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամատրի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 246 կգ արդյունքով 87 կգ կանանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Լիանա Գյուրջյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տաթև Հակոբյանը, 4-րդն էր։
Պոկում վարժությունը մեր ծանրորդները անթերի կատարեցին. Գյուրջյանը հաջողությամբ պոկեց 100, 104, 106 կգ ծանրաձողերը, Հակոբյանը՝ 102, 106, 110 կգ։ Տաթև Հակոբյանը նվաճեց վարժության փոքր արծաթե մեդալը, իսկ Գյուրջյանը 4-րդ հորիզոնականում էր։
Հրում վարժությունում ևս Լիանա Գյուրջյանը հաջող կատարեց բոլոր մոտեցումները՝ հրելով 130, 135, 140 կգ կշռող ծանրաձողերը։ Այս արդյունքով մեր ծանրորդը վարժության և երկամարտի արծաթե մեդալներ նվաճեց։
Տաթև Հակոբյանի առաջին ու վերջին մոտեցումները մրցավարները չհաշվեցին, հրում վարժությունում Հակոբյանը 122 կգ արդյունք գրանցեց և երկամարտի 232 կիլոգրամով 4-րդ տեղը զբաղեցրեց։
Վաղը մրցումային վերջին օրն է, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կանայք և տղամարդիկ։ Կանանց պայքարում երկու ներկայացուցիչ ունենք՝ Ջուլիետա Ավանեսյան, Մերի Թումասյան, տղամարդկանց պայքարում էլ Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանին կտեսնենք։
Մեկնաբանել