Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին շուտափույթ ապահովել պայմաններ հայերի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար. Ըզրա Զեյա
Սակայն, նա չի բացահայտել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մանրամասները:
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և հարատև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հանդիպմանը ընդգծվել է տարածաշրջանային կապերի զարգացման գործում խաղաղության կարևորությունը:
ՄԱԿ-ը հույս է հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արդյունավետ կլինի և դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Բլինքենը։
Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը Պետքարտուղարության մամուլի ծառայության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում։