
Բլինքենն ու Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Հանդիպել եմ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ և քննարկել Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին հասնելու առաջընթացը»,- գրել է պետքարտուղար Բլինքենը։
Met with German Foreign Minister @ABaerbock to discuss support for Ukraine, securing a Gaza ceasefire, and progress on a peace agreement between Armenia and Azerbaijan. pic.twitter.com/xfdUjnMXkZ
— Secretary Antony Blinken (@SecBlinken) July 10, 2024
Այս օրերին Վաշինգտոնում ընթանում էր ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարներն ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Լուսանկարը՝ Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել