Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 21-ին էր ավարտել մեղադրյալների խափանման միջոցի հարց քննությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը, բացի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև դատախազին, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել է:
Անդրիկյանը նշեց, որ Գալստյանի մեղադրանքի ծավալում ներառված է ՊՆ-ին 4232 անորակ հրթիռ մատակարարելը և նշեց, որ նախաքննական մարմնի գործառույթը պետք է լիներ փորձաքննություն նշանակելը, փորձարկելը՝ արդյոք հրթիռներն անպիտա՞ն են:
Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը։
«Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից»:
Նրանց պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ գործում առկա տվյալները հերքում են իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքները:
Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ գործ ունենք ոչ օբյեկտիվ քննության հետ, վարույթն իրականացնող մարմինը փաստերի յուրովի և երբեմն իրականությունից կտրված մեկնաբանություններով։