HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԸՕ-ին կողմ քվեարկած ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Ռուզաննա Մուրադյանը կողմ էր քվեարկել կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին՝ չնայած ՀՀԿ-ականները բոյկոտել էին քվեարկությունը:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե պատգամավորական մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում իր դիմումը, ապա խորհրդարանի նախագահը ստորագրում է արձանագրություն՝ պատգամավորի՝ լիազորությունների դադարեցման մասին:

Տեղեկացնենք, որ Ռուզաննա Մուրադյանն այս պահին նիստերի դահլիճում չէ:

Ի դեպ, ԸՕ-ին կողմ էր քվեարկել նաև ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter