3 ժամից ավելի տևած դատական նիստն այսքանով ավարտվեց` աշխտանքային օրվա ավարտվելու պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին:
Նշենք, որ դատական նիստին ներկա չէին նաև գործում երրորդ անձ ներգրավված անձինք և նրանց ներկայացուցիչները:
Նա հայտնեց, որ նախաձեռնել է 2 խումբ հանդիպումներ` Թուրքիայի ներգրավվածությունը, F-16-երի կիրառելիությունը չեզոքացնելու վերաբերյալ:
Միայն հավելեց կրկին, որ հաշվի էին առել դաշնակցի և այն Դաշինքի առկայությունը, որին մասնակցություն ունի Հայաստանը:
Նա հիշատակեց նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը, ԶՈւ-երի զարգացման ծրագիրը, ՀՀ ԶՈւ-երի կիրառման պլանը և դրանցից բխող փաստաթղթերի փաթեթ:
Նա հայտնեց, որ անհրաժեշտություն է լինելու փակ նիստի անցկացման, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որոնք ցանկանում է տրամադրել հանձնաժողովին, պետք է նաև դռնփակ նիստով հայտնել:
ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին «Հետքին» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Նույն գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։ Դատախազությունից մեզ հայտնեցին, որ նա հայտնաբերվել է, ձերբակալվել, և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով և քրեական գործի վարույթը կարճվեց:
Այս գործի մանրամասների վերաբերյալ Ղազարյանի պաշտպանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ մեզ՝ նշելով, որ վերաբերում է իր պաշտպանյալի և տուժողի անձնական կյանքին։
Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հատնեց, որ ցանկանում են ներկայացնել հակընդդեմ հայց։ Նրա խոսքով՝ հայցը բաղկացած է 4 մասից։
Փաշինյանն ասաց, որ Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն էր:
«Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր: Կստեղծվի հանձնախումբ՝ կազմված ոստիկաններից և փաստաբաններից, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»,- ասաց Զոհրաբյանը:
Սակայն Օրբելյանի համոզմամբ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում ներառված հայցային վաղեմության մասին կարգավորումը որևէ կերպ չի բացառում ընդհանուր հայցային վաղեմության ինստիտուտի կիրառումը։
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել փակ հանդիպում զոհվածների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստաբանի խոսքով՝ այդ հանդիպմանը ինքը չի մասնակցել, քանի որ այդպիսի պայման է դրվել ծնողների առջև։
Այսօր՝ հունիսի 29-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հունիսի 27-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով զոհվեցին Արցախի ՊԲ-ի 4 զինծառայողներ։
Մինչև այս պահը ձեռք բերված ապացույցների համակցությամբ միանշանակ կարող եմ փաստել, որ որևէ վերաբերելի ապացույց չկա, որ կարող է ի վնաս Դավիթ Տոնոյանի կամ այլ անձի մեկնաբանվի։
Փաշինյանն ասաց, որ այս թեմայի հետ կապված դռնփակ ռեժիմում տեղեկություններ կտրամադրի, ինչը տրամադրել է նաև Քննչական կոմիտեին հարուցված քրեական գործի շրջանակում տված ցուցմունքում։
Փաշինյանն ասաց, որ զինատեսակների հետ կապված ասելիք ունի, որը կարող է ասել միայն դռնփակ ռեժիմով, «որովհետև եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել»։
Փաշինյանը նշեց, թե շատ է խոսովում այն մասին, թե իր՝ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, սակայն ըստ նրա՝ ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։
Նրա խոսքով՝ իր խնդիրը եղել է հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այս կոնվեյերը կանգնեցնել։ «Ես, այո, խոստովանում եմ, որ ես չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասաց Փաշինյանը։
Դեպքից ավելի վաղ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բռնության զոհ էին դարձել նաև փաստաբաններ Մարզպետ Ավագյանը ու Էմանուել Անանյանը։ Նրանք ներկայացրել էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։
Հունիսի 21-ին տեղի ունենեցավ գործով հերթական դատական նիստը, ինչը հետաձգվեց, Արա Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյան միջնորդությամբ։ Պաշտպանը մեզ հայտնեց, որ նոր է գործում ներգրավվել և դեռ ծանոթ չէ գործի նյութերին ամբողջությամբ։
Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։
Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որին ելույթով է հանդես գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի ընթացքում Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, երբ ՌԴ նախագահին խնդրել է պատասխանել ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին․ «Ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի և պատերազմը կանգնեցվի»։
Փաշինյանը նշեց, որ խոսակցություն է եղել նաև ռուսական դիտորդների տեղակայման մասին, որ հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն Ադրբեջանը դեմ է եղել։
Կալանքի միջնորդության քննությունը տևել էր մինչև երեկ ուշ գիշեր, դատարանը հայտնել էր, որ որոշումը կհրապարակի այսօր՝ 12։00-ին։
Վահագն Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ հայցային վաղեմություն կիրառելու և դատախազության հայցը մերժելու վերաբերյալ։ Նա նշեց, որ այս միջնորդությունը ներկայացնելը չի նշանակում, թե ընդունում են հայցապահանջը և դրա հիմքում դրված փաստերը։
Քիչ հետո դատարանը քննելու է Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել գործը:
Դատավարություն մյուս կողմերը դիրքորոշում հայտնեցին, որ անհրաժեշտ է նիստը հետաձգել և հնարավորություն տալ ընկերության ներկայացուցչին՝ գործի նյութերին ծանոթանալ։
Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի փեսայից՝ Էրիկ Համբարձումյանից, պահանջում էր բռնագանձել «ՍԿ Կազ» ընկերության բաժնեմասում 100% մասնակցությունը։
Պաշտպանը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը արդարացման հիմքով պաշտպանությունը շարունակելն է եղել, սակայն Գայանե Մարտիրոսյանը այլ կարծիքի է եղել։
Էդգար Հակոբյանը հայտարարեց, որ տվյալ բնակարան ապօրինի մուտք գործելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պատասխանողների և Տիգրան Խանջյանի նկատմամբ։
Դատական նիստի ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը դատախազին ճշտող հարց տվեց, թե արդյոք դատախազությունը գործում է այն կանխավարկածով, թե 1994 թվականին Արամ Հարությունյանը բացի աշխատավարձից այլ եկամուտներ չի ունեցել, դատախազը տվեց դրական պատասխան։
Դատարանը քիչ առաջ բավաարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Միջնորդության քննությունից հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը, իսկ մինչ այդ Գայանե Հակոբյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
«Դրան միացան ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներից Հրանտ Թոխատյանը։ Հիմա դրանք փորձելու ենք ներկայացնել կալանքի դեմ առարկությունների մեր շրջանակներում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Այժմ ոստիկանները հսկում են դատարանի տարածքը։ Զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մոր՝ Գայանե Արզումանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար շտապօգնություն են կանչել դատարանի դիմաց։
Նրա խոսքով՝ Նելլի Տեր-Թորոսյանի կողմից լիազորագրի փոխարեն ներկայացվել է վկայական, իսկ տնտեսագետ Արթուր Կարապետյանի կողմից ներկայացվել է գրություն։
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարումը կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։
Դատական նիստը տևեց շուրջ 6 ժամ։
Համայնքի ղեկավարը նշեց, որ դասապրոցեսը բնականոն ընթացել է թե՛ երեկ, թե՛ այսօր։
Այսքանով ավարտվեցին նախնական դատական նիստերը և գործն անցավ դատաքննության փուլ։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին։
Խոսելով գյուղում տիրող իրավիճակից՝ մարզպետն ասաց․ «Որևէ վտանգավոր կամ տագնապային բան չկա այս պահի դրությամբ»։
Ադրբեջանագետը նշեց, որ Ռուսական կողմն էլ իր հերթին առավել շահավետ առաջարկ էր արել, որ կարգավիճակի հարցը հետաձգվի և խաղաղապահների մադատը երկարաձգվի, սակայն նրանք ևս ճնշում չգործադրեցին, որ Ադրբեջանն այս առաջարկն ընդունի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։
Փաստաբանը հայտնեց, որ այս գործով իր նկատմամբ ևս մեկ սանկցիա էր կիրառել դատարանը՝ նկատողության տեսքով։
Նա հորդորեց դատարանին՝ ճիշտ որոշում կայացնել․ «Ցույց տվեք, որ չեք մնացել դատախազի կաղապարի մեջ և դարձել եք դատավոր»,- ասաց Արամ Օրբելյանը։