
Իգոր Խաչատուրովն արդարացվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։
Խաչատուրովը մեղադրվում էր նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր ընդդիմության կողմից իրականացվող «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ: 2022թ․ հուլիսի 11-ին դատարանի որոշմամբ՝ Իգոր Խաչատուրովն ազատ էր արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել