
Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հետքին» փոխանցեց, որ Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա։ Այսօր՝ մայիսի 11-ի առավոտյան, ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Խոսելով գյուղում տիրող իրավիճակից՝ մարզպետն ասաց․ «Որևէ վտանգավոր կամ տագնապային բան չկա այս պահի դրությամբ»։
Կարեն Սարգսյանը հայտնեց նաև, որ ինքը Վարդենիսում է և Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին հավելելու ոչինչ չունի։
Նշենք, որ հայկական կողմը այս պահի դրությամբ ունի չորս վիրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել