Թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը:
Նախագծով նոտարների համար պարտադիր է դառնում գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելը, իսկ քաղաքացիներն այդ ծառայության համար այլևս չեն վճարի 3000 դրամ։
ՆԳՆ-ն դատարանում փորձել է հիմնավորել չտրամադրման պատճառները:
Վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը 2023թ. հունիսի 22-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի» հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ է։
2018-2024թթ. առաջին վեց ամիսներին 1167 նման հաղորդում է ներկայացվել։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է 1112 քրեական վարույթ: Սակայն, վերջին 6,5 տարվա ընթացքում միայն 20 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձիք, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։
Եթե դատավորի լիազորությունները դադարեցվել է կարգապահական խախտման հիմքով, այլ ոչ թե խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, նրա նկատմամբ չի կարող կիրառվել կարգավորումները։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները պահանջում են որոշման համապատասխան դրույթներն անվավեր ճանաչել դրանք ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2025թ. հունվարի 1-ից:
Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ:
Մայրն անչափահաս դստերը, առանց հոր իմացության, բերել է Հայաստան, իսկ ինքը փաստաթղթերի հարցը կարգավորելու նպատակով վերադարձել է ԱՄՆ ու այնտեղ ձերբակալվել:
Էլեկտրոնային հարթակով ստացված հաղորդումների թվի ավելացումը դեռևս չի խոսում «որակի» մասին: Հարթակի գործարկումից ի վեր՝ 2019-2024թթ,. ստացվել է 1015 ազդարարում, որոնցից միայն 4,6%-ով է վարույթ նախաձեռնվել:
Կալանավորը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում։
Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական սպասարկումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:
Կառավարությունը պարտավոր է 14 քաղաքացիների փոխհատուցել 28 000 եվրո (յուրաքանյուրին՝ 2000 եվրո), որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 1067 եվրո՝ դատական ծախս։
2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ արձանագրվել է 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են:
Հոգեբանը հաջողություն է համարում, երբ դատապարտյալը սկսում է ճանաչել ինքն իրեն, գիտակցում է, թե ինչ է ուզում այս կյանքում։
Մարիա Ֆլորեսի հույսը արտահանձնումն է։ Սակայն չի կարողանում օգտվել էքստրադիցիայից, քանի որ դրա ծախսերը՝ մոտ 10 հազար դոլար, պետք է հոգա իր ընտանիքը։
Ստացվում է՝ արդեն 150 000 դրամը «բավականին մեծ» գումար չէ Ավինյանի համար, և «ֆինանսական առումով էական անհարմարություններ» չի պատճառի քաղաքապետին ու նրա ընտանիքին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։
Քրեակատարողական ծառայությունից չեն հերքում, որ տեղ չունենալու պատճառով «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր չեն ընդունում:
Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ:
Դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին:
Որոշումը սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
«Նույնիսկ հոդվածի հրապարակումից հետո ոչ Տիգրան Ավինյանը, ոչ նրա մերձավորները հերքման, պատասխան հրապարակելու պահանջով չեն դիմել մեզ»,-ասում է Անի Գրիգորյանը և հավելում, որ դատարանով հարցեր պարզելը ճնշում է լրատվամիջոցների վրա:
Նշենք, որ նշված դատավորների լիազորությունները 2021թ․ հուլիսի 21-ից կասեցված են։
Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Արաիկ Եսայանը «Հետքին» հայտնել է, որ նշված կարգավորումների ընդունումը միջազգային պահանջ չէ, չնայած որ նման կարգավորումներ գործում են նաև այլ երկրներում:
Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար:
Այսպիսով, կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը սահմանելու, վերհանելու, գնահատելու և կառավարելու լիազորությունը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Օրենքը նախատեսում է վարչական տուգանք, եթե պաշտոնյան շահերի բախման իրավիճակներում այդ մասին տեղեկություն չի փոխանցում վերադասին կամ դրա բացակայությամ դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է: Նրա ամուսինը՝ Տիգրան Փոլադյանը, Սնանկության դատարանի դատավոր է։ Նրա նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել։
Միայն Երևան քաղաքի դեպքում է, որ վարչական ղեկավարները հայտարարագրեր են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Գայ գուղում 2024թ. 145,5 հա հողատարածք չի մշակվել ոռոգման ցանցի բացակայության պատճառով:
Այս դեպքում երկու պաշտոնյայի ստացած նվերներից միայն Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստացած նվերն է համարվում պետական սեփականություն:
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է գրել օրեր առաջ՝ նոյեմբերի 27-ին, և 2 օր անց՝ նոյեմբերի 29-ին, նրա լիազորությունները դադարեցվել են:
Արդարադատության նախարարությունը 172,8 մլն դրամ է վճարել «Հարմոնիա» ընկերությանը մի ծրագրի համար, որը չի գործում։ Սնանկության էլեկտրոնային հարթակ կարող եք այցելել՝ մուտք գործելով e-bankruptcy.am կայք։ Սակայն կայքը դատարկ է։
պայմանագիրը կնքելուց մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 22-ին ընկերությունից Մեծամորի համայնքապետարան գրություն է ուղարկվել, որ ընկերությունն ի վիճակի չէ իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները
Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է:
Ստացվում է, որ ժամկետի ավարտից մոտ 2 ամիս առաջ դեռ հաշվառված չի եղել 797 ինքնակամ կառույց, ինչը ինքնակամ շինությունների կեսից ավելին է։
Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին:
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերջին 5 տարվա ընթացքում գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու կամ դատավարական ժամկետները չպահպանելու հիմքով կարգապահական պատասխանատվության է ենթարկել 14 դատավորի:
Տուժող կողմը կանգնել է փաստի առաջ՝ դատախազությունը կամ մեղադրական եզրակացությամբ այսօր գործը պիտի ուղարկի դատարան, կամ պիտի վթարի մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ ժամկետների անցման հիմքով:
Հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետի խոսքն ուղղված է եղել ոչ թե կոնկրետ անձի, այլ հավաքի մասնակիցներին՝ առանց հստակեցման: Սակայն, այդ վարքագիծը ևս անթույլատրելի է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վիլյամ Սարոյանի հիմնադրամի ղեկավարից ստացել է նվեր՝ Սարոյանի կողմից նկարված գրաֆիկական աշխատանք և նրան նվիրված նամականիշ, որի արժեքը կազմել է 1500-2000 ԱՄՆ դոլար։
Ստացվում է, որ հանրության մի ստվար զանգված դեմ էր նախագծին, սակայն այն ընդունվեց՝ անտեսելով առաջարկներն ու կարծիքները:
Արդեն երկու տարի է Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը դատարաններում պայքարում է, որպեսզի անվավեր ճանաչվի մշակույթի պալատի գործող տնօրենի հետ կնքված պայմանագիրը, քանի որ նա չի ունեցել համապատասխան մասնագիտական ստաժ։
Հովհաննես Սահակյանից բացի դատախազություն են հրավիրվել նաև ծնողները՝ Միշա Սահակյանն ու Նորա Մանուկյանը և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը:
Առողջապահական համակարգի անխափան գործունեության երաշխավորման հարցում չի ապահովվել նպատակային արդյունավետություն։
Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության դեկան է եղել 1996-2024 թվականներին։ Ֆակուլտետը նոր դեկան է ընտրել 2024թ․ ապրիլի 3-ին։
Թե ինչ գույք է ցանկանում դատախազությունը բռնագանձել նախկին բարձրաստիճան պաշտոնյայից, դեռ հայտնի չէ: