Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:
Ինչպես և հայտարարվել էր նախկինում, ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում։
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։
Սեպտեմբերի 24-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ, միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում արդեն իսկ կալանավորվել է 26 անձ։
Սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱՄՆ զարգացման գործակալության և ԿԽՄՖ-ի հետ համաձայնագրի շնորհիվ, ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն։
Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։