Այժմ ռեզերվայինի կարգավիճակ ունեցող դատավորների մեծ մասը հիմնական դատավորներ են նշանակվել։
Հարկ է նշել, որ Վերաքննիչ վարչական դատարանում դատական նիստերի ժամանակացույցը հասել է արդեն 2025թ. նոյեմբեր: Այսինքն՝ վարույթ ընդունված բողոքներով այդ ժամանակ են նիստի օր սահմանում:
Դատավորների գործերի թիվը, նիստերի քանակը, հաջորդականությունը, գործերի ձգձգման պատճառները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ԲԴԽ-ն որոշումները կայացնում է առանց լուրջ հիմնավորումների և ուսումնասիրության: