Մի օր Տիրանն իմացավ, որ իր հայրը տարիներ առաջ Վերժինի մորը հարցրել էր. «Մաննիկ հանըմ, աղջիկդ իմ տղուս կուտա՞ս...»: Տիրանն ասում էր, թէ հայրը նախազգացել էր, որ իրենք շատ ներդաշնակ զույգ կլինեն:
«Եթէ կարելի ըլլար որ ջնջէի, այրէի բոլորը ինչ որ գրած եմ, բոլորը ինչ որ խօսացած եմ, եթէ կարելի ըլլա՛ր որ անհետանար անցեալը, եղած չըլլայի ի՛նչ որ եղած եմ, որպէսզի ճշմարիտ լոյսը միայն տարածէի շուրջս»: