Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում Սվետլանայի վարձակալած տան տանիքից վառարանի ծուխն անշտապ բարձրանում է։ Հոկտեմբերյան անձրեւոտ օր է։ Սվետլանան դույլեր է դրել տանիքի տակ ու հետեւում է, որ լցվելուց դատարկի։
արհատ Պետրոսյանը կարծում է, որ արցախցիների համար առանձին բնակավայրեր կամ թաղամասեր կառուցելը սխալ կլինի, քանի որ այն կբերի գետտոյացման, ապա սոցիալական ու հանրային առումով լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։
Որ հարձակումը սկսվեց, դպրոցում են եղել էրեխեքը, լացելով, վազելով եկել են տուն, տղամարդիկ պոստերում են եղել։ Մեքենաներ եկան, մեզ տարան Ստեփանակերտ, մի հինգ-վեց օր մնացինք, մեկ էլ ասեցին՝ պետք է գնաք Հայաստան։ Ոչինչ չունենք էստեղ, սաղ թողել ենք էնտեղ։
Սեպտեմբերի 23-ին Սառնաղբյուր գյուղից տարհանվել է 4 քաղաքացիական անձի մարմին։ Նրանց մեջ եղել է նաև 8-ամյա Նվերի մարմինը։
Աղասյանների ընտանիքը Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից է: Ընտանիքի մեծը՝ Արեգ պապը, ամբողջ կյանքը ապրել է Քոլատակում, ունի երեք զավակ ու հինգ թոռ:
Բենզինի հերթում սպասելիս ուժեղ պայթյունի ձայն է լսել, ապա նկատել, որ հրդեհ է բռնկվել։ Արագ տարածվող հրդեհի մեջ Լիանան ամուսնուն և դստերը կորցրել է, քանի որ պայթյունի հարվածային ալիքը նրանց տարբեր ուղղությամբ է նետել։
Սուսաննա Ավանեսյանը նշում է, որ չի պատկերացնում ադրբեջանցիների հետ համակեցությունը: Թեև ադրբեջանցիների հետ ապրել է Բաքվում: Ընտանիքը չգիտի նաև, թե որտեղ են ապրելու, երբ Հայաստան գան, բայց հստակ որոշել են՝ ադրբեջանցիների հետ Արցախում ապրել չեն ուզում:
Հավաքված բուժաշխատողները միջազգային կառույցից պահանջում էին ապահովել այս պահին Արցախում գտնվող վիրավորների տեղափոխումը Հայաստան՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար։
Մարդիկ շարունակում են մնալ Կառավարության շենքի դիմաց։
Ընտրական տեղամասում խախտումներ չեն արձանագրվել։
Ավինյանը քվեարկելու էր եկել եղբոր, կնոջ եւ ավագ դստեր հետ. «Քվեարկել եմ Երեւանի շարունակական զարգացման, մեր եւ մեր երեխաների ավելի լավ ապագայի համար»:
Հանձնաժողովի նախագահ Թուխմանուկ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ որևէ խախտում չեն արձանագրել, միայն դիտորդներից մեկն է առաջարկել փակել ընտրատեղամասի սրահի դռներից մեկը, որը դպրոցի դասասենյակներից մեկն է տանում:
Մարզերում գտնվող սեփականաշնորհված մանկապարտեզների պատմությունները նույնպես դատախազությունում ուսումնասիրվում են։
Սեպտեմբերի 1-ին բազմաթիվ աշակերտների ու ծնողների անակնկալ էր սպասվում, քանի որ նոր դասագրքերի մի մասը տպագրված չէր: Բայց պարզվում է, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտ որոշ գրքեր այդպես էլ չեն հայտնվի աշակերտների սեղանին: