Դատալսման ընթացքում Սարգիս Հակոբյանի կողմից դատարան եկած երիտասարդներից մեկը մոտեցել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ին սպասարկող ավտոբուսի վարորդին, ասել. «Աղջիկներն ասում են՝ պլակատները տուր», վերցրել է կազմակերպության կանանց իրավունքների...
Ծեծի եւ խոշտանգումների վերաբերյալ Հասմիկ Խաչատրյանի վկայությանը Սարգիս Հակոբյանը երբեմն ընդմիջում էր՝ ասելով. «Լավ եմ անում», «Սուտ ա ասում»:
Դատավոր Աղվան Պետրոսյանը կրկին որոշեց հետաձգել դատը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի ներկայացուցիչը չի ծանոթացել քրեական գործին:
Տուժող Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն առարկեց դատարանի հնչեցրած առաջարկը՝ նշելով. «Մենք առարկում ենք այս միջնորդության դեմ՝ գտնելով, որ այս դրսեւորումն ուղղակի փորձ է գործի քննությունը ձգձգելու համար»:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժինը մերժել է բախտագուշակ Վարսիկի ամուսնու՝ Համլետ Հակոբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Այդ էջի «ստատուսի» բաժնում առաջարկված են որոշակի սեռական ծառայություններ եւ Վիկա Թովմասյանի մոր տան, բջջայինի եւ աշխատավայրի հեռախոսահամարները:
Վիկա Թովմասյանը Սարգիս Հակոբյանի երկրորդ զոհն է: Նա 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել Երեւանի իրենց բնակարանում: Ծեծի հետեւանքով կոտրվել է Վիկայի քիթը, վիժել է 5 ամսականում, դիմել ոստիկանություն: Սարգիսի սպառնալիքներից...
«Քա՞րտը, հա ինձ մոտ է: Վրան ախտորոշված է սուր ալիմենտար գաստրիտ: Մեկ կապտուկ կա նաեւ աջ ազդրի վերեւի հատվածում՝ 8-10 օրվա վաղեմության: Ոչ մի այլ կապտուկ կամ ծեծի հետք չկա: Ես այդ մասին իմ եզրակացությունը վաղը կուղարկեմ հետաքննիչին»,- նշեց դատաբժիշկը:
27-ամյա Հասմիկ Խաչատրյանը վախով է տնից դուրս գալիս, երեխային դպրոց տանում, ճանապարհն անցնում, քանի որ ամուսինը խոստացել է նրան «մատաղ անել»: